0

Մարդու մեջ ինչ-որ բան փչացել է. չենք կարող չապրել, մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնահարցը

Աղբյուրը՝ 1in.am

2016թ. Ապրիլյան պատերազմից հետո մեզանում խաղաղության և պատերազմի դիսկուրսը ենթարկվեց պատերազմի անհանդուրժող ժամանակաշրջանին բնորոշ միտումների։

Եթե նախքան Ապրիլյան պատերազմը Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երկխոսելու հնարավորություն ունեին՝ գոնե քաղաքացիական մակարդակում, 2016-ի պատերազմից հետո այդ հնարավորությունը ևս փոշիացավ։ Այն եզակի անհատները, որ նվազագույնը խոսում էին, շփվում էին Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ Բաքվում հռչակվեցին դավաճան, բանտարկվեցին, հետո արտաքսվեցին՝ որպես Հայաստանի լրտեսներ։ Խաղաղության գաղափարը տարեցտարի պատվեց մշուշով։ 2017 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ամբողջ արշավը կառուցեց հենց խաղաղության գաղափարի վրա, սակայն պարտվելով ընտրությունները և չստանալով հասարակական աջակցություն՝ և՛ այդ ուժը, և՛ ինչ-որ իմաստով խաղաղության գաղափարը հայտնվեցին լուսանցքից դուրս։ Իմ զրուցակիցը խաղաղության ջատագով և քարոզիչ է ոչ միայն խոսքով, այլև կոնկրետ գործով։ Նա 1992թ. պատերազմից հետո Բաքու մեկնած գուցե առաջին կամավորականն է։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկելու ենք, թե որոնք են խաղաղության հասնելու անհրաժեշտ գործողությունները 2018 թվականին, և ինչ պետք է անեն այս ուղղությամբ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հանրույթը։

Ամփոփելով տարին՝ ի՞նչ տվեցին խորհրդարանական ընտրությունները։
– Ես շատ կուզեմ ընդհատում չլինի, որովհետև ամփոփելը շատ կարևոր գործ է, բայց միևնույն ժամանակ 2018 թ-ը իր սկզբով ուշացնել չի կարելի, հակառակ դեպքում դա  սպասում է լինում, մեծ ընդհատում, որն անհասկանալի է, որովհետև ինքնին Ձմեռ պապը չի բերում, Ձմեռ պապը հնարավորություն է տալիս. Ձմեռ պապի գավազանի ուժն է, չէ՞, մեզ զորացնում, բայց միևնույն է՝ մենք ենք գործելու, մենք ենք անելու, որ անընդհատ լինի, որովհետև  ինչ-որ ձեռքբերում եթե անգամ ունես, էդ ձեռքբերումը 2018 պետք է տեղափոխես, ու պետք է շատ արագ  կատարվի էդ անցումը: Ես կարծում եմ 2018 թվի վճռական առաջին ցուցանիշը էն կլինի, որ սկսենք դրական սպասումներին հավատալ, հավատալ ապրել էդ դրական սպասումները, հասարակության ամբողջ բանը դա է, որ թուլացնում է անընդհատ հասարակությանը, ինքը չունի այլևս դրական սպասում, և էդ գործողությունները՝ փոքր-մեծ փոփոխությունները, չեն առաջացնում էդ դրական սպասումները, ասել է թե՝ մարդուն չես հասնում, իսկ եթե մարդուն չես հասնում, դա միջոցների մսխում է, սա պիտի գիտակցվի,  հասկացվի, վիճակն է այդպիսին, նշանակում է՝ բոլոր գործողությունները, բոլոր ազդեցությունները, համալիր, այնքա՛ն կենսունակ լինեն, որ մարդուն, այսօրվա խոցված մարդուն հասնեն: Էստեղ է խնդիրը:

Էդ առումով 2018-ը, իհարկե, նպաստավոր է։ Նախ՝ ասենք, մարդիկ ունեին շատ ավելի մեծ բացասական սպասումներ,  բայց դրանք, ուռա՜, չարդարացան, էդպես ասենք, չէ՞… Ես չեմ ասում ձեռքբերումների  առումով, ես նկատի ունեմ կորուստերի, բացասական բաների առումով, դա համարենք ինքնին ինչ-որ հաջողություն, ինչ-որ ձեռքբերում և նկատի ունենանք 2018-ին մի քանի ուրեմն նպաստող բաներ կարող են լինել, եթե հավատանք տարեթվերի կամ միջոցառումների ուժին` «Արցախյան շարժման» երեսուն տարին է, նշանակում է երեսուն տարվա իմաստություն ունենք, քաղաքական, ինքնուրույն, քաղաքական-ինքնուրույն կյանքի փորձ ունենք, փորձառություն, գիտե՞ք՝ սեփական փորձառությունը բացառիկ բան է, ամեն մեկը եթե օգտագործի էդ հնարավորությունը… Շատ լավ է, որ 1am-ը հետևողական տալիս է էդ հնարավորությունը, որ ոչ հեռավոր մեր պատմությունը, իրականում իմ ու ձեր կենսագրությունը, ուրեմն դառնա էդ փորձառությունը, և համապատասախան օգնություն մենք քաղենք էդտեղից, ուժ ստանանք էդտեղից: Երեսուն տարի առաջ փողոցի՛ց մտանք էդ հորձանուտը. լավ, ասենք՝ կարելի էր ներել, իսկ հիմա՞. երեսուն տարվա քո ձեռքբերումը էդ իմաստությունն է՝ ավելի զուսպ, ավելի հավասարակշռված, ավելի ինքնուրույն, ավելի ինքնավստահ գործելու: Սա՝ մեկ: Մյուսը, որ կարծում եմ՝ կարևոր է. Երևանի 2800-ամյակը, օրինակի համար (դե, հասկանալի է, որ ամբողջ ժողովուրդը մի Երևանն է նշելու է) հանկարծ չվերածենք  ուտուշ-խմուշների, մարդուն չուղղված, երևանցուն չուղված, երևանցուց օտարված միջոցառումների: Էսօր մեր՝ կրթահամալիրի լրագրողների հետ հերթական հանդիպումն էր, և ես ազդարարեցի «2800 խնդրով Երևան» նախագծի մեկնարկը, որովհետև իրականում Երևանում ապրող մարդը, ես պայմանական ասում, 2800 խնդիր ունի` կենցաղային, կենսական, մեծ ու փոքր։ Էդ կարող է ինձ ու քեզ մեծ ու փոքր թվալ, բայց  իրականում մարդու կյանքն է էդտեղ, չէ՞… Հիմա էդ խնդիրները մարդ կձևակերպի՞, էս ամյակը, էս միջոցառումները, էս հնարավորությունները կօգտագործի՞, կներքաշվի՞ իր խնդիրները լուծելուն։ Մենք էսպե՞ս կմոտենանք, թե՞ կվերածենք մի, փը՜շշ…. ո՞ւմ համար, և մեր սահմանափակ միջոցները, ժամանակը նորից կանցնեն մարդու կողքից։ Կամ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, էդ հռչակագիրը, որ պատրաստում են 2018-ի աշնանը Երևանում…: Սա էլ, համաձայնեք, որ մի մեծ հնարավորություն է, էլ չեմ ասում Եվրոմիության հետ համապարփակ համագործակցության համաձայնագիրը… Սրանք բոլորը ես համարում եմ հնարավորություններ: Ամենագլխավորը սակայն, ամենակարևորը մեկ է էդտեղ էդ բանն ա` հաղթահարենք դատապարտվածությունը (պետք է գտնենք լուծումները, պիտի կարողանանք մի ինչ-որ ընթացքի մեջ մեզ բավարար զգալ, զգանք, որ պոկվեցինք տեղից, զգանք, որ շարժում կա), էս հագեցվածությունը՝ անհաջողությունների, ինչ ասեմ, սպասումի, խաբվելու, պրիմիտիվ լուծումների, մարդուց կտրված, անգամ մարդու դեմ աշխատող լուծումների, օտարված, կեղծ ազգայնական լիքը բաների, որոնք ոնց որ թե այլևս չեն աշխատում: Ես սա անվանում եմ հագեցում։ Երեսուն տարում մեզնից ծնվածները, ինձնից ծնվածները, ենթադրվում է, որ ավելի անկեղծ են, ազնիվ են, ավելի հաշվենկատ են, ավելի գործնական են, և միևնույն ժամանակ իրենք էս շանսը, էս հնարավորությունը պիտի բաց չթողնեն: Ես էդպես եմ գնահատում:

– Պրն. Բլեյան, արդյոք կարծո՞ւմ եք, որ խաղաղության գաղափարի իրացման առումով քաղաքական ուժերը, քաղաքացիական հասրակությունը, ամեն մեկը մեզնից ունի անելիքներ:
– Ես ուզում եմ նույն խաղաղարարությունը, խաղ-աղ-ար-ար-ությունը՝ որպես մի ստեղծագործական աշխատանք… Իսկ ո՞վ կարող է դրան դեմ լինել, ոնց որ ասում  են՝ երեսուն տարում դա դարձավ ակնհայտ, եթե անգամ էդքան լուրջ չէր թվում էդ ամեն ինչը, կարծում եմ, մարդիկ տեսան… իրենց կյանքում տեսան, իրենց ընտանիքի վրա տեսան, չէ՞։ Դրա համար խնդիրը կողմ ու դեմ լինելը չէ, խնդիրն այն է, որ էս խաղաղարությունը ամենամեծ աշխատանքն է… և առանց հասարակական կյանքի կազմակերպման, փոփոխության, առանց էս ամբողջի վերակազմակերպման, էդ աշխատանքը էս հասարակության՝ մեզ համար, դառնում է ծանր, օտարվում է էդ աշխատանքը։ Սա է, որ չի հասակցվում, և երբ որ հասարակությունը գնում է, կամ ուզում ես, որ գնա, նշանակում է, որ դա նոր կազմակերպում է, էդտեղ մարդու ողջ ընդունակությունների դրսևորում է, էդտեղ երևում է, թե դու ով ես:
Տեսեք հիմա. ես քաղաքական կյանք մտել եմ 1989-ին, որպես Հայոց համազգային շարժման վարչության անդամ, հետո 90-ին՝ ԳԽ պատգամավոր, անցել է համարյա երեսուն տարի, բայց դուք իմ ողջ կյանքի մեջ չեք տեսնի էս խաղարարության գծից շեղում. իմ կյանքն էդպիսին է, դա իմ կյանքն է ամբողջովին, ես աշխատանքով տրված եմ դրան, հաջող-անհաջող՝ խնդիրը սա չէ, դա մի ուղեգիծ է որով ես գնացել եմ… (իսկ եթե հանկարծ ֆոկուսներ են առաջանում, մարդիկ ինչ-որ հրաշքներ են անկնկալում (հիմա կարելի է էսպես ասել), էսպես պարզապես չի կարող լինել). ընդ որում՝ կրթության մեջ կլինի, թե որտեղ կլինի՝ էդ գիծը դրսևորվում է, նույն հայ-վրացական հարաբերությունների,  հայ-թուրքական հարաբերությունների։ Էդ շատ կարևոր է, և էստեղ ուզում եմ ասել՝ ամեն մարդ պետք է գիտակցի, դա իր ներսից եկող բան է, սկզբունք է, որին  իր գործունեության մեջ չի դավաճանի.  հետո էդ նշանակում է, որ պիտի տարբերենք կեղծը իրականից, էդ  շատ կարևոր բան ա… Մարդը  խոսք էր՝ ասեց, որովհետև հեռուստատեսությամբ հա՛ կարող էս լսել, հա՛ լսել, բայց մեկ է սրտիդ չհասնի, ինքը քեզ ոչինչ չի տալիս, թվում է, թե խոսեց, հերթապահ նախադասություններ ասաց, բայց ի՞նչ դարձավ խոսքը, գործողություն դարձա՞վ… հասարակական կյանքի փոփոխություն է անհրաժեշտ, որովհետև եթե մարդը իր մոտակա ապագան անգամ Հայաստանի հետ չի կապում, նրան կհասնե՞ն էդ խոսակցությունները, իհարկե չեն հասնի… Ինքը մտածում է՝ նվազագույն կորուստ ունենա, դիմանա, համաձայնեք, որովհետև ինքը Հայաստանից դուրս է պատկերացնում իր կյանքը… Շատ կարևոր է, որ խոսքը դառնա հայաստանյան գլխավոր արժեք, գլխավոր գործողություն:

Արդյո՞ք պետք է մեղադրել էն մարդկանոց, ովքեր իրենց ապագան Հայաստանում չեն  պատկերացնում: Շատերը նշում են, որ Սփյուռքը իրավունք չունի խառնվելու Հայաստանի խնդիրներին, իրենք իրենց ընտրությունը կատարել են, իրենց կյանքը Հայաստանում   չեն տեսնում, նույնիսկ դրսում կան ձևակերպումներ, որ իրենք առոքփառոք դրսում ապրում են ու մեզ դասեր են տալիս, հայաստանցիներիս:
– Համաձայն եմ, բայց էդ դասերը լսվո՞ւմ են որ…  Հա էդ էլ կա, չէ՞. տեսեք՝ երեսուն տարի առաջ էդպիսի դասերը, կամ ընդամենը տասը տարի առաջ,  կարող է լսվեին, բայց հիմա էդտեղ էլ հագեցում կա….  Դրանք չաշխատող բաներ են:  Վերադառնանք. ամենամեծ ցուցանիշը, որ կարող է նկատելի լինել… Մի քանի օր առաջ «Ատամհատիկ» ծես էինք անում (ես ինչի եմ օրինակներ բերում,  որովհետև օրինակների վրա գուցե ավելի տեսանելի լինի էդ բանը). Ատամհատիկի ծես՝ էդ նշանակում է մինչև երկու տարեկան երեխա ունեցող, այսինքն՝ ֆիզարձակուրդում գտնվող ուսուցիչներ… Հետաքրքիր է, չէ՞. իսկ կա՞ այդպիսի ուսումնասիրություն… Մենք ֆիզարձակուրդում ունենք երեսուն ուսուցիչ, դա լավ է, չէ՞, դե դա հրաշալի է… Հիմա էս երեսուն մայրիկի մեջ, որ այս ոչ բարձր վարձատրվող, դժվար աշխատանքի մեջ գնացել են, մայրացել են, առանձնացրեցինք երեք երեխա ունեցողներին, երիտասարդների մասին է խոսքը… Էդ   շշմելու է, լավ է արդեն, հինգ-վեց հոգի գտնվեց: Այդպիսի վիճակագորւթյուն կա՞, մենք պիտի գտնենք էդ բաները։ Նորից եմ ասում, ես վստահ եմ, որ էսպիսի  ցուցանիշը՝ երեխա ունենալու, շատ երեխաներ ունենալու, կարևոր է….

Չորս միլիոնի կհասնի, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում:
– Գիտե՞ք, հինգ ասեք, էն մյուսն էլ վեց ասի,  խնդիրը դա չէ, խնդիրը՝ որ էսօրվա ապրող մարդու էդ հավեսը վերականգնվի, իր բնականոն կյանքը, իր հնարավորությունները… Մենք ի՞նչ ենք ուզում, որ առանց պարզ մարդկային կյանքի, առանց սովորական, բնականոն կյանքի ինչ-որ փոփոխություննե՞ր լինեն…  Էդպես ուղակի չի կարող լինել: Եթե մի քիչ  ուշադիր նայենք մարդու սովորական, իր բնականոն կյանքին, էդ փոփոխություններին, էդ փոքր բաներին, կարող է ավելի արագ, ավելի շուտ փոխվել:

Ինչքանո՞վ է Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը ազդում հայաստանցիների վրաամեն տեսանկյունից, ամեն ինչ պայամնավորվում է դրանո՞վ, ունենք անվտանգության խնդիր… Ամեն անգամ էս ձևակերպումն է հնչում, երբ Հայաստանը ուզում է քայլ անի դեպի Արևմուտք՝ մենք ունենք ղարաբաղյան չլուծված հակամարտություն։ Հիմա արդեն վարչապետի հարցն է գալիս  2018-ին, ասում են՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, որովհետև ունենք ղարաբաղյան չլուծված  հակամարտություն. ինքն է բանակցել, մի սեղանի շուրջ նստել Ալիևի հետ: Ընդհանրապես մեր ամեն քայլը եթե մենք ուզում ենք պայմանավորել չլուծված հակամարտությամբ, կարո՞ղ ենք առաջընթաց ունենալ:
– Վարչապետի անփոխարինելիության, մյուսի… Ես չգիտեմ՝ դա ինչի՞ է դառնում հասարակական քննարկման առարկա, կամ ինչի՞ են ուզում դարձնել, որովհետև ձեր ասած ընտրությունից հետո դա ներկուսակցական հարց է, համաձայնեք, եթե իրոք, 2018-ը առանց չգիտեմ բաների ընթացք է ունենալու դե կուսակցություն է թող իր ներսում լուծի, ինձնից ինչ է ուզում, ուզում եմ հասկանալ …. Էստեղ խնդիրն էն է, թե  էն թեկնածուն, որին կուսակցությունը կներկայացնի, իմ կյանքին ուղղված ինչ  է առաջարկում, որովհետև վարչապետի ընտրությանը ես չեմ մասնակցելու որևէ ձևով (ի՞նչ է՝ քվեարկությո՞ւն է)…. Հենց էդ է, թող ինձ աշխատանքի մեջ ներքաշի, այսինքն՝ էնտեղ, որտեղ ես անելիք ունեմ, ես կարող եմ անել: Հակառակը մի անհասկանալի բան է. ես դա անվանում եմ ժամանակի մսխում: Հարգանքով պետք է վերաբերվել։ Նախ՝ ես վստահ եմ, որ մարդիկ չեն լսում: Դե, հիմա պատկերցրեք, որ ԶԼՄ-ները չգրեցին. պայմանավորվեցին ու չգրեցին… ո՞նց են զգալու՝ մարդուն հասան, թե չէ, ո՞րն է մարդու գործողությունը։ Ի՞նչ, մարդը պիտի դուրս գար փողոց, պահանջեր, որ սրա՞ն նշանակեն… Չկա, չէ՞, քայլ էդ առումով: Այսինքն՝ ուրիշ քայլ կլիներ, եթե վարչապետը արդեն կառավարության նոր ծրագրով է գալիս (ի՞նչ ծրագրով է գալիս), արդեն հասարակությանը հասնում է էդ փոփոխությունը… Էդտեղ կարելի էր  գնահատել՝ իրական փոփոխություն կատարվո՞ւմ է, թե՞ չէ, մարդուն հասնո՞ւմ է, որևէ մեկին, քաղաքական ուժին, ինձ ներգրավեցի՞ն…. Գլխավորը մի բան կա. ինձ պետք է ներգրավեք, ես որ ասում եմ ինձ, նկատի ունեմ մարդուն, ներգրավեք իմ խնդիրների, չլուծված խնդիրների ձևակերպմանը… ոչ թե սպասեմ՝ Ղարաբաղի հարցը լուծվի, չապրեմ… Դե, եթե ասում եք՝ չապրեմ, ուրեմն պիտի թողնեմ գնամ: Եթե հարցը էդպես է դրված, դուք խթանում եք իմ գնալուն, արտագաղթին։ Ինձ պետք է ներքաշեք իրական աշխատանքի մեջ, լսո՞ւմ եք։ Սա է ամբողջը: Եթե էս է ծրագիրը՝ իրական աշխատանքի մեջ մարդուն, էսօրվա մարդուն՝ բոլոր տեսակի, սոցիալական բոլոր խմբերի, համալիր,  միանգամից, արդեն… Ես չեմ ասում՝ միանգամից բան կփոխվի, բայց դուք միանգամից քաշեք, էդտեղ և՛ հանրային աշխատանքն է, և՛ հասարակական աշխատանքն է, և՛ վճարովի աշխատանքն է, և՛ կամավոր աշխատանքն է… Բոլորը հանկարծ թևերը քշտում են ու սկսեում մտնել էդ աշխատանքի մեջ, և էդ աշխատանքը կարող է միմյանց ուժեղացնել…. Խնդրեմ, ես կարող եմ էդպիսի ծրագիր առաջարկել, ես կարող եմ ներքաշել երկու միլիոն, է, երեք միլիոն, է…. Ուզում եմ ասել, եթե դրա մասին է խոսքը, եկեք դրա մասին խոսենք: Համաձայնեք, հակառակ դեպքում, եթե հիմա էլ դուք բան եք անում, որ տեղդ նստիր, ես չեմ նստելու, ինքը չի նստելու, ինքը գնալու է։ Էստեղ խնդիր է, որ ինքը կանգնի ոտքի, էդ ցանկությունն առաջանա մարդու մեջ. եթե էս մարդը հանձնվել է, խոսում ես՝ տեղ չհասավ, ինքը՝ տափուկ իր գործը… Ես կարծում եմ, որ կա՛ ներուժ։ …. Ես չեմ կարծում, որ դժվար է։ Մի կողմից՝ ասում են՝ դժվար է, որովհետև մարդու հետ է կապված. դե, ուրեմն պիտի մարդուն հասնես, իհարկե, դժվարություն է, որ մարդու մեջ ինչ-որ բան փչացել է, համաձայնեք, բայց էդ մարդը ընդունակ չէ էդ փչացած բանը նորոգի, էդ էներգիան սկսի ստանալ, Ձմեռ պապի գավազանի ուժը օգնի… Ես նպաստող բաներ եմ ասում, և ես կարծում եմ, որ զանգվածային լրատվամիջոցներն էլ էս ուղղությամբ պետք է աշխատեն, իրար պետք է օգնենք, մարդուն բերենք, էդ նեղանալս ո՞րն է, մունաթ գալս ո՞րն է… Ո՞նց կարելի է քո կյանքը չկարգավորել…. Էլի դրսում բիզնես ունեցիր, էլի ման եկ, ճամփորդիր ազատ… Բայց ո՞նց կարող ես հարևաններիդ հետ չկարգավորել՝ վրացիների հետ, ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ, էդ ի՞նչ մի դժվար խնդիր է. դե, դա  ընդունակությունների հարց է:

Ադրբեջանցիների հետ ի՞նչ հնարվորություններ կան աշխատելու հասարակական մակարդակում։ Քանի որ Դուք 1992-ին Բաքու եք մեկնել,համեմատական անցկացնենք էն ժամանակվա, հիմիկվա ինչքանո՞վ ենք հեռվացել, կամ ապրիլյան պատերազմը ինչքա՞ն է անհնար դարձրել նաև էդ շփումը:
– Կա դժվար, բայց անհնար բան չկա, հակառակը՝ չլինել չկա, որովհետև տարիներ առաջ նույնը ասում էին վրացիների, Վրաստանի մասին, ասում էին՝ վրացիների հետ ավելի դժվար է, քան ադրբեջանցիների և այլն, բայց հիմա կարծես էդպես չեն ասում: Օրինակի համար մեր խումբը՝ երիտասարդ մանկավարժների, նորարար մանկավարժների, օրերս Բակուրիանիի մանկավարժական ճամբարից վերադարձավ։ Վեց հոգիանոց խումբ էր, և վրացիների հետ, վրաց ուսուցիչների հետ շատ ջերմ, շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցավ, Բակուրիանիի քաղաքապետի մակարդակով։ Էլ չեմ ասում՝ Թբիլիսիի հետ մեր կապերը, ամբողջ Ջավախքը ներառվեց հայ-վրացական հանրակրթական կամուրջների մեջ… Տեսեք՝ փոփոխություններ են նշմարվում միջպետական հարաբերությունների: Ի՞նչ է նշանակում անհնարին, ես դա չեմ հասկանում, անհնարինը չեմ հասկանում, ինչ՝ մեկուսացած ապրելո՞ւ ենք, ի՞նչ ենք անելու կղզիցված մեր գոյությունը… Եթե անգամ որոշեք կղզիացած ապրել, ուրեմն տնտեսության, տեխնոլոգիաների մեջ նենց մի թռիչք պետք է ապահովենք… Ուրեմն էդպիսի մի ծրագիր պետք է բերվի, լսեցի՞ք՝ ինչ եմ ասում։
Խաղաղության հաստատման ծրագիրը չէ, էդ ընթացքը չէ՝ նշանակում է հայ-ադրբեջանական սահմանը դարձրեցինք եսիմ ինչ, մեջքով շուռ եկանք ու զարգացանք, դե, ապրեք, առանց մեզ, մեռեք, դուք չեք կարող առանց մեզ ապրել….  Բայց սա էլ գործողությունների խնդիր ունի, հակառակ դեպքում՝ լեզվի մակարդակում ինչ-որ խոսակցություններ են, որոնց ես էդքան էլ լուրջ չեմ վերաբերվում:

 Ատելության քարոզը Ադրբեջանում, հայերի դեմ, ինչքանո՞վ է կարևոր:
– Շատ կարևոր է կենտրոնանալ մեր անելիքի վրա՝ հասկանալով Ադրբեջանին: Հայաստանը էսօր պետք է լիներ մի էդպիսի տարածք. պիտի լինի, չի կարող չլինի: Պատկերացրեք ինչ-որ գաղափարով համակված երկու միլիոն, ավել մարդ, որը դրել է իր առաջ էդ խնդիրը և լուծում է, էստեղից գալիս են  լուծումներ, նախագծեր, առաջարկներ, նախաձեռնություններ և այլն: Սա չեն կարող չզգալ մարդիկ, չնկատել, չի կարող աշխարհը չնկատել: Էս ճանապարհով պետք է գնալ. օրինակ, ես ինձ թույլ չեմ տա Ադրբեջանի գործողությունները վերածել մի բանի, որն էլի ինձ թուլացնում է, դա էս խաղաղարարության ճանապարհը չէ,  որովհետև հարևանի հետ գործընկերոջ ճանապարհն է, որովհետև ես գիտեմ, որ բարդ ճանապարհ է, որովհետև ոչ թե ինքն է վատ, պետք չի էդպես մտածել, այլ էն ռեժիմը, որում ինքը երեսուն տարում հայտնվել է, վիճակն է բարդ: Կարող է պատահել, որ ես անգամ ձեռք մեկնեմ, հանեմ իրեն էդ վճակից, որովհետև ես զգում եմ, որ ավելի նպաստավոր վիճակում եմ: Խնդրին էդպես է պետք նայել, թե չէ էս մեղադրական տո՜նը, էդ քննարկո՜ւմը, էդ ռազբիրատը… վտանգավոր բան է, էդ քաղաքագիտական առումով մեր օրերում դատապատված է։

Ամփոփելով զրույցը՝ դուք ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում  2018-ի համար Հայաստանում:
Ես տեսնում եմ գլխավոր ներուժը` մարդկային հավեսը, ես քանի անգամ նույն բանն եմ կրկնում՝ առանց հավես էսպիսի գործերը չեն արվում, էն մարդիկ ովքեր հավես ունեն, պետք է կարողանան էդ հավեսը փոխանցել: Շատ կարևոր է էդ հավեսով մարդուն պահելը, որ էդ հավեսը չի կորցրել…ինքը վերցնում է իր վրա, ինքը վերցնում է իր չափով պատասխանատվությունը, կենտրոնանում է։
Գյումրիից մեծ թվով ուսուցիչներ էին եկել, անհավատ՝ սկզբից թվում էր, ընդամենը  մի երկու-երեք շփում, գնալ-գալ… հետո տեսեք՝ ի՜նչ մթնոլորտ փոխվեց, որովհետև ապրելու խնդիր է, չի կարող մարդը էդքան հեշտ օտարի իրենից իր ապրելու խնդիրը, հա, մի քիչ կփնթփնթա, մի քիչ բան կանի, բայց ձեռքից բռնեցիր, քաշեցիր խնդրի մեջ՝ սկսեց գործել: Դու՝ մանկավարժության մեջ, էն  մյուսը՝  բիզնեսի, մյուսը՝ ծառայությունների ոլորտում, և այլն: Կա՞ սրան հակադրելու մի բան. չկա։ Մարդու ներքաշումը իր խնդիրների լուծման մեջ, Ձմեռ պապի օգնությամբ, օր առաջ պետք է սկսել անել: Առանց հավեսի տարին ո՞ւր եք սկսում, էս ի՞նչ բան է, դե, մնացեք 2017 թվում: Նոր տարին նոր հավես է, նոր նախագծեր են, նոր հայացք է, եթե կուզեք, ճանապարհ է անցնելու, վճռականություն է, ուժ է… Որտե՞ղ է էդ ամեն ինչ՝ մարդու մեջ, ուրիշ որտե՞ղ կարող է լինել: Ուրեմն նշանակում է կապը Աստծո հետ պիտի վերականգնես, մարդկային բոլոր կապերդ նորոգես… ես էդքան վստահությամբ եմ նայում 2018-ին, որովհետև դրա այլընտրանքը չեմ տեսնում:

Զրուցավար՝ Մարիամ Գրիգորյան
Զրույցի սղագրումը՝ Քնարիկ Ներսիսյանի

(21) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>