0

Հոկտեմբերը արդեն սկսվել է

Հարգելի գործընկերներ, կրթահամալիրի հոկտեմբերի օրացույցը հրապարակված է։ Նրանում ընդգրկված են այսօր հրապարակում եղած ուսումնական նախագծերը՝ կա՛մ հրապարակված, կա՛մ հրապարակման փուլում։

Հոկտեմբեր ամսվա առանձնահատկությունն է, որ ուսումնական ճամփորդությունները լրիվ լինեն, «Ուսումնական աշուն» արձակուրդային նախագծերը պատրաստվեն ու ամբողջանան, կրտսեր-միջին-ավագ դպրոցների մուտքի ճամբարները պատրաստվեն ու մեկնարկեն… Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարը ի մի բերի իր հունիս-սեպտեմբերը, սկսի գործել նրա մենթորական լաբորատորիան…

Մենք աջակցում ենք նախագծերին ուսուցման, տեխնիկական, սպասարկող ուսումնական աշխատանքի հարցերով, ծնողներից, այլ շահառուներից բացի կրթահամալիրի ծախսային որևէ ծրագրով կարող է նաև դրամական որևէ մասնակցություն ունենալ նախագծին, եթե մյուս շահառուների մասնակցությունը հաշվարկված-ներկայացված է, հայտը՝ հիմնավորված է։ Մի մոռացեք, որ այդ ծախսերի մեջ կան նաև նախագծի ուսուցման ծախսերը։ Հարկ է, որ բազմօրյա ճամփորդության-արտագնա ճամբարի նախագծերը առավելագույն ինքնուրույն-ինքնասպասարկվող լինեն, դրանցից յուրաքանչյուրն ունենա նաև կրթական փոխանակումների, հեղինակային կրթական ծրագրի ներկայացման, մշակութային, կրթահամալիրային շուրջտարյա նախագծերի, ինչպես «Գետը համայնքում», բաղադրիչներ։

(138) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>