0

Ո՞ւր եք շտապում…

Որպեսզի հասկանալի լինի իմ շփոթմունքը, նախ՝ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակում կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակի վրա. շեշտում եմ՝ միասնական՝ կրթահամալիրով մեկ։

Այսօր «Սեբաստացիներ» երգչախմբին այցելելուց հետո ես 16.25-ից Բաբաջանյան պողոտայի երկրորդական փողոցում էի, երկարօրյա ուսուցմամբ սովորողներին և ուսուցիչներին էի ճանապարհում կրթահամալիրի տրանսպորտային երթուղիներով։ Փաստորեն, ով երբ ուզում է, որ դպրոցից, որ խմբով դուրս է գալի՞ս, զբաղեցնում երկրորդական փողոցը՝ Սեբաստացի ավտոկայարանը ու սպասում… Երբ ավտոբուսները չեն կարող մեկնել 17.00-ից շուտ, երբ միասնական ժամատախտակով գրված է, մեջ եմ բերում, Երթ դպրոցներից – 16.45 – 17.00։ 

Այսօր ես նայեցի ժամացույցին. ավտոբուսները շարժվում են 17.02-ից սկսած մինչև 17.05. ու բոլորը նստած երթևեկողներ էին։ Եվ նորմալ է։ Այս դեպքում մնում է պատասխանեք՝ ի՞նչ է պատահել, ո՞ւր եք շտապում, ինչո՞վ է ձեզ ավտոկայանը կես ժամ առաջ ձգում։

Հաշված է, որ Նոր դպրոցից ոտքով, Դպրոց-պարտեզից ոտքով, Գեղարվեստից և Հիմնականից ավտոբուսով մինչև ավտոկայարան 5 րոպեի ճանապարհ է։ Լուսինե Մամիկոնյանը պիտի ներկայացնի տեղափոխման սխեմա-ժամակարգը, սովորողների ցուցակները՝ ըստ ավտոբուսների։  Դպրոցների ղեկավարները ունեն ավելի կարևոր գործ այդ ժամին, քան սովորողներին ճանապարհե՞լը։ Մի՛ ունեցեք։

Բան ունեք ասելու՝ ասեք։

(42) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>