0

Հանուն ստատուս քվոյի

«Իմ քաղաքական իդեալիզմն ու երևակայությունը տեսել են չեզոք Հայաստան` Շվեյցարիայի տիպի: Ավաղ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` խոսելով Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության և Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցի շուրջ: Ըստ նրա, խնդիրն այն է, որ 1991թ. անկախական ոգևորությունը չի վերածվել պետականաստեղծ աշխատանքի, իսկ 1994թ. Ադրբեջանի հետ մայիսյան զինադադարը Հայաստանում ստեղծել է գործող կարգգավիճակը` ստատուս քվոն, որտեղ, իր խոսքերով, «եթե մարդը խանգարում է` զոհվում-հեռանում-չի ապրում»: «Սրա հոմանիշը Եվրասիական ինտեգրման ուղղությամբ քայլելն է: Ուրեմն սա քայլ է` թելադրված ստատուս քվոյի պաշտպանությամբ, այս առումով` լրիվ սպասելի, հերթական քայլ: Եվրասիական միություն նախաձեռնած Ռուսաստանը` որպես ցարական Ռուսաստան-բոլշևիկյան Ռուսաստան-Նոր Ռուսաստանի իրավահաջորդ, ուրիշ ի՞նչ գործիք ուներ-ունի. ճնշելն է… Սապոգը որ չես հանում, ինչի՞ համար է, եթե ոչ ցեխի մեջ ապրելու, ապրել տալու, ճզմելու»,- նշել է Աշոտ Բլեյանը: Մանրամասն կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում: 

(126) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>