0

«Կռռալու փոխարեն օգնիր ընկերոջդ»

Irates.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե արդյոք մեր հասարակությունն ունի՞ բավարար ներուժ` պայքարելու հանուն իր ինքնիշխանության և անկախության:

«Ես ասել եմ` մեկնարկը տրված է: Ես շատ կուզենամ, որ այդ ուժը լինի: Ես պետք է նպաստեմ դրան: Երբ մարդը իր գործը չի դարձնում իր եղբորը, իր ընկերոջը օգնելը, սկսում է կռռալ կամ ենթադրություններ անել, մենք ոչինչ չենք շահում: Անհատի ինքնորոշումն է, որ կարող է բերել հավաքական ինքնորոշման: Պարզվում է, որ մենք անհատական մակարդակով չենք նվաճել այդ անկախությունը, իսկ դա դառնում է հավաքական կորուստ կամ վտանգ: Այդ վտանգը կզգա՞ հասարակությունը, այդ վտանգը կհամախմբի՞ հասարակությանը` իր առողջ, չօգտագործված ներուժով։ Մեր հույսը դրա վրա է: Եկեք կենտրոնանանք դրա վրա և կարողանանք դրսևորել ազատ ապրելու մեր ուժը»,– ասաց Աշոտ Բլեյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

(90) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>