0

Ինքն է քանդել հուշարձանը, ինքն էլ թող շտկի. Աշոտ Բլեյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին

«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում կազմակերպել էր երաժշտական ցերեկույթ՝ ի պաշտպանություն «Փակ շուկայի»: Միջոցառման մասնակիցները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայիս և նախկին ուսանողներն էին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ ինքը չի հասկանում վերջին տարիներին Երևանում հուշարձանների նկատմամբ դաժան վերաբերմունքը. «Եթե քարտեզագրենք վերջին քսան տարվա ողբերգական կորուստները, ապա դրանք շատ են, և ես չեմ հասկանում պատճառները: Ես դրանք համարում եմ նաև իմ ողբերգությունը:

Ինչ վերաբերում է «Փակ շուկային», ապա նա նշեց, որ դժվար չէր «Փակ շուկան» չքանդելը, և հիմա Սամվել Ալեքսանյանն է քանդել հուշարձանը, ինքն էլ թող շտկի. «Ճիշտ է, բիզնես պետք է լինի, բայց երբ անցնում ենք չափը, ինքներս մեր դեմ ենք դուրս գալիս»:

«Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանն էլ հավելեց, որ «Փակ շուկան» շինության խնդիր չէ. մենք օրենքով պաշտպանվածության կարիք ունենք. «Մեր ակցիաները բազմաբնույթ են լինելու այնքան ժամանակ, մինչև ստիպենք նահանջել և ձեռք չտալ այն ամենին, ինչի իրավունքը չունեն»:

Լրաքաղը՝ 1in.am-ից

 

(119) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>