0

Գեորգևյան ժապավենի մասին

Գեորգևյան ժապավենը հիմնել է Եկատերինա Բ-ն 1769 թվականին ռուս-թուրքական հերթական պատերազմի ժամանակ խրախուսելու համար հավատարմությունը, քաջությունը և խելամտությունը, որոնք դրսևորվում էին խիզախ արարքներում կամ իմաստուն խորհուրդներում, ի բարօրություն Ռուսական կայսրության: Ժապավենը լրացվում էր «Հանուն ծառայության և խիզախության» նշանաբանով և սպիտակ հավասարակողմ խաչով կամ քառաթև ոսկե աստղով:

Օգտագործվել է նաև Սպիտակ բանակներում քաղաքացիական պատերազմի ժամանակ:
1942 թվականին ԽՍՀՄ-ում հիմնվել է գվարդիական ժապավենը, որն օգտագործվել է ծովային գվարդիայում: 1943-ին գործածության մեջ է մտել Փառքի շքանշանի ժապավենը, որն օգտագործվում էր Փառքի շքանշանի շերտաձողիկի և Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի մեդալի ձևավորման ժամանակ:
2005 թվականին ՌԴ-ում, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ սկսվեց հասարակական ակցիա, որի ժամանակ բաժանվող խորհրդանշական ժապավենները ռուսաստանյան ԶԼՄ-ները անվանեցին նաև գեորգևյան:
Բոլոր տարբերակներում էլ արտաքինից նույն ժապավենն է` երեք սև և երկու նարնջագույն (դեղին) շերտեր:
Եզրակացություն` չնայած հայ ժողովուրդն իր անուրանալի բաժինն ունի արևմտյան ամբողջատիրության երկու տարատեսակների` նացիզմի և ֆաշիզմի, դեմ տարած հաղթանակում, գեորգևյան ժապավեն կրելը տուրք է արևելյան ամբողջատիրության մի տարատեսակին` խորհրդային կայսրապաշտությանը:
Աշոտ Տիգրանյան

(99) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>