0

«Անկախ լինել նշանակում է հակառուս լինել»

Պետք է հաղթահարել ռուսահպատակությունը ոչ մեկ բողոքի ակցիայով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ խոսելով այս օրերին ազատամարտիկ, վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ դրսևորված ստորացուցիչ վերաբերմունքով պայմանավորված հակառուսական դրսևորումների մասին: 

Նա նշեց, որ դեմ է ռուսամետությանը, կողմ՝ քաղաքական անկախությանը, իսկ անկախ լինել նշանակում է հակառուս լինել: «Ժամանակին այդ մասին ասել էին Առաջին հանրապետության հիմնադիրները, այսինքն՝ ռուսահպատակ չլինել, դա պետք է հաղթահարվի, ինչպես ժամանակին ուզում էին թուրքահպատակությունը հաղթահարել, ստրկությունը պետք է հաղթահարվի»,- նման կարծիք հայտնեց Աշոտ Բլեյանը:

Ըստ նրա, սակայն, դա մեկ ակցիայով ու մի միջադեպի դեմ բողոքելով չի երևում ու արտահայտվում: Նրա գնահատմամբ` լավ է, որ կա ուժ, հոսանք, որը կարող է խալաթ շպրտել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի երեսին, բայց չի ցանկանա, որ դա մեկ ակցիա լինի:

«Արժանապատվությունն այնպիսի մի բան է, որը մեկ անգամով չեն վաստակում: Ես ուզում եմ, որ այդպես լինի: Ուզում եմ, երբ մեր արժանապատվությունը ստորացնում են,պաշտպանվի՝ անկախ նրանից, թե ով է ստորացնողը առավել ևս, որ ՌԴ-ի նման երկիրն է անում, ուզում եմ դա տեսնել, ուզում եմ, որ հասարակությունը արժանապատիվ ապրի, և ուզում եմ, որ ամեն քաղաքացի զգա, որ իր ետևում ունի և պետություն, և հասարակություն»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում շաբաթ օրը խոշոր ավտովթար էր տեղի ունեցել։ «ԿամԱզ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին և երկու մասի բաժանել այն։ Վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հայտնվել են հիվանդանոցում։ Մոսկվայում ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվում է 46-ամյա Հրաչյա Հարությունյանը, ում օրերս ռուսական դատարանի դահլիճ էին բերել ծաղկավոր կանացի խալաթով՝ շոկային վիճակում: Նա այդ արտաքին տեսքով բերվել էր հենց հիվանդանոցից: Այս իրողությունը լայն արձագանք ստացավ հայաստանյան համացանցում, նույնիսկ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Լրաքաղը՝ 1in.am-ից

(95) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>