0

Այսօրվա դպրոցը շատ ավելի արատավոր բաներ ունի, քան փողոցը

 -Պարոն Բլեյան, Դուք մասնակցում էիք «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական համաժողովին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս տեսակ միջոցառումները կարող են լուծել բանակում առկա խնդիրները, և արդյոք վտանգավոր չէ՞ աղանդ եզրույթը կիրառելը:

-Ընդհանրապես ձևականությունն ու պարզունակությունը վտանգավոր բաներ են: Եթե շարունակելու ենք ձևական, պարզունակ, միջոցառումային լինել, սա նշանակում է՝ նորից կվրիպենք ու ժամանակավրեպ կլինենք: Իհարկե, այդպես չէ, ինչպես ասվում է: Եթե փողոցային բարքերի մեղավորությունը կապվում էփողոցի հետ, դրա լուծումը կարծես գտել են՝ երեխային փողոց դուրս չթողնելով, հեռուստացույցը անջատելով: Կա դպրոց, ընտանիք, փողոց, և ես երեքին էլ հարգանքով եմ վերաբերվում ու շատ դժվար է ասել, թե այդ արատավոր բարքերը որտեղից են գալիս, փողոցից, ընտանիքից, թե դպրոցից: Ինչո՞ւ չի կարող փողոցը կրթիչ լինել, երբ մարդն ինքն է ստեղծում փողոցն ու միջավայրը: Այսինքն՝ եթե ուզում ենք հաջողել, մենք պետք է ավելի գրավիչ դարձնենք մեր գործունեությունը և ավելի հետևողական լինենք մեր գործունեության մեջ, քան աղանդավորական գործիչը:

Խոսքը բաց կրթական միջավայրի մասին է, որտեղ հասարակությունը իր բոլոր ինստիտուտներով, անհատներով կարևոր գործ ունի անելու և այդ ամենը բանակում կերևա: Օրինակ, այսօրվա դպրոցը շատ ավելի արատավոր բաներ ունի, քան փողոցը: Որևէ մեկը լուրջ չի դրել նայի, թե փակ դպրոցական համակարգն ինչ արատներ ու վտանգներ է բերում:

-Չեք կարծո՞ւմ, որ արատավոր իրավիճակի մեղավորը նաև բանակի փակ լինելն է հասարակությունից:

-Չեմ կարծում, թե բանակն ավելի փակ է, քան դպրոցը:  Դպրոցն ավելի փակ է, դրանք յուրօրինակ կալվածքներ են, որտեղ չգիտենք, թե ինչ է կատարվում, ինչով են այնտեղ զբաղված: Օրինակ՝ դուք փորձեք, մի երեխա ժամը 2-ից հետո նստի դպրոցում հանգիստ: Կգան տասնյակ մարդիկ ու կստիպեն, որ նա դուրս գա՝ ասելով, որ ռեժիմով ավարտվել է դասաժամը: Այնպես որ՝ խնդիրն ավելի լուրջ է:

Ինչ վերաբերում է բանակին, ես չեմ հասկանում, եթե դա պարտադիր է, ինչու բոլորը չեն կատարում: Պետք է անօտարելի դառնա բոլորի համար բանակում ծառայելը, ընդ որում՝ բարեխիղճ ծառայելը: Եթե պաշտոնյաների, ունևորների երեխաները բարեխիղճ ծառայեն, մենք շատ արագ բանակում կզգանք փոփոխություններ: Շատ քիչ բան է պետք անել այդ առումով: Եվ այդ ճանապարհին կերևա, թե ինչ խնդիրներ կան լուծելու: Բայց եթե ստացվում է, որ բանակը ոչ բոլորի համար է պարտադիր, ինչի մասին ենք խոսում:

-Շատերը քննադատում են դպրոցներում Հայոց եկեղեցու պատմության դասավանդումը:

-Մեր կրթահամալիրում դա պատմության մաս է ամբողջական, որովհետև եկեղեցու պատմությունը մեր ժողովրդի պատմությունից անլուրջ է: Երկրորդ, անհավատ ուսուցիչը ինչ իրավունք ունի աղանդների մասին խոսել: Վերջապես, եթե Կտակարանը անգամ ընթերցանության գիրք չի պարտադիր, եթե աղոթում են ձևական, դրանով դարձանք քրիստոնյա՞: Այսինքն՝ աղանդներին պետք է հանգիստ թողնել այդ առումով և այդ ձևականությունը հաղթահարել: Պետք է ուղղակի բացել Սուրբ գիրքը, փորձել լսել ուսուցչին, կապ հաստատել ուսուցչի հետ: Սա շատ կարևոր է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ 1in.am

(59) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>